Իշխանությունը գործում է անպատիժ, կենտրոնացված և ցանկացած քննադատության հանդեպ կոշտ ու խիստ զգայուն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանում ներկայիս իշխանությունը, օր օրի քանդում է ժողովրդավարությունը: Քննադատությունը ոչնչացվում է, ընդդիմախոսները բանտարկվում կամ ճնշվում են։

Վախի մշտական մթնոլորտը, հաշվետվողականության բացակայությունը և հանրային մասնակցության համակարգված անտեսումը նշանակում են մեկ բան՝ իշխանությունը գործում է անպատիժ, կենտրոնացված և ցանկացած քննադատության հանդեպ կոշտ ու խիստ զգայուն։

Այս իրավիճակում ժողովուրդը ոչ միայն զրկված է ձայնից, այլև դառնում է դիտորդ՝ առանց պաշտպանված իրավունքների, առանց հնարավորության փոխելու այս ավտորիտար բռնությունը։ Հայաստանը այլևս ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ երկիր, որտեղ իշխանության կամքը օրենքից և հանրային շահից բարձր է։

Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Դավիթ Գալստյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս