Բաժիններ՝

Վատիկանում Պաղեստինի դեսպանատուն է բացվել

Վատիկանում կայացել է Պաղեստինի դեսպանության բացման արարողությունը, հայտնում է Euronews-ը:

«Մենք հպարտանում ենք այդ դեսպանությամբ և հույս ունենք, որ աշխարհի ողջ երկրները կճանաչեն Պաղեստինը՝ որպես պետություն, չէ՞ որ նման ճանաչումը կմոտեցնի մեզ աշխարհին»,- արարողության ժամանակ հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի վաղ բազմիցս աջակցել էր Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բանակցություններին և խաղաղ գործընթացի վերականգնմանը:

Ավելի վաղ Վատիկանը ճանաչել էր Պաղեստինին՝ որպես ինքնիշխան պետություն: Իսրայելում հայտարարել էին, թե դա կարող է բարդացնել Վատիկանի հետ հարաբերությունները:

2014թ. հոկտեմբերին Եվրոպայում առաջինը Շվեդիան ճանաչեց Պաղեստինը՝ որպես պետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս