Բաքվի աշտարակի վրայից ապամոնտաժվում է Trump Tower անվանումը
Բաքսի Նասիմինսկի շրջանի 33 հարկանի աշտարակի վրայից ապամոնտաժում են Trump Tower անվանումը, հայտնում է ադրբեջանական Qafqazinfo պորտալը։
Հիշեցնենք, որ շենքը, որը կառուցվել էր Բաքվում Trump Tower ֆրանշիզով, պետք է գործեր որպես հյուրանոց։
Շինարարությունն ավարտվել էր անցած տարի, սակայն հյուրանոցն այդպես էլ չէր գործել։
Դեռևս մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Արդբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիադ Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անունը:
Trump Organization-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը: Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի և իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:
Trump Organization-ը հայտարարել է նաև, որ դուրս է գալու Բաթումում բնակելի Trump Tower համալիրի շինարարական նախագծից։ Թրամփն իր ընկերության նախագծերը դադարեցնում է նաեւ Բրազիլիայում: