Սամսոնյանի ևՍաղաթելյանի կալանքը՝ բացահայտ բռնաճնշում. Վելդքեմպ. aravot.am
aravot.am-ը գրում է. Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը խիստ մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների աճող խախտումների կապակցությամբ։
Մասնավորաբար, նա հիշատակեց հինգշաբթի «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալումն, այնուհետեւ՝ երկամսյա կալանավորման որոշումը։ Նա հեգնանքով արձանագրեց, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են «խուլիգանության» համար։
«Փաստը, որ անգամ «Աղոթքի նախաճաշի» համար Հայաստանում հավաքված քրիստոնեական աշխարհի մեծածավալ ներկայության պայմաններում հայկական իշխանություններն իրենց իրավունք են վերապահում բռնաճնշման այդպիսի բացահայտ գործողություն իրականացնել, պետք է մտահոգի բոլորիս»,- ասաց Վելդքամպը։

