Ռուսաստանցիների մեծ մասին դուր է գալիս աշխարհի վախը Ռուսաստանի նկատմամբ
Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանից աշխարհը վախենում է և վստահ է, որ դա լավ է: Սոցիոլոգիական հարցման նման տվյալներ է ներկայացնում «Հասարակական կարծիք» հիմնադրամը, հայտնում է rbc.ru-ն:
Հարցվածների 85%-ը հայտարարել է, որ աշխարհում վախենում են Ռուսաստանից, 75%-ը վստահ է, որ դա լավ է:
Միաժամանակ, հարցման մասնակիցների 48%-ը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանին աշխարհում լավ են վերաբերվում, 42%-ը հակառակ կարծիքին է:
Հարցվածները (67%) նաև վստահ են, որ Ռուսաստանի ազդեցությունը վերջին տարիներին աճում է: Նրանք դա բացատրում են ռազմական հզորության աճով (14%), ճիշտ արտաքին քաղաքականությամբ (11%), նախագահի արժանիքով (7%):
35%-ը նկատում է աշխարհում ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի լավացում, 31%-ը՝ վատթարացում, 26%-ը կարծում է, որ այն մնում է անփոփոխ: