Բաժիններ՝

Հունվարի 17-ին Թերեզա Մեյը հանդես կգա Brexit-ի հարցով ծրագրային ելույթով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրապարակավ կպատմի կառավարության՝ Brexit-ի հարցով պլանների մասին հունվարի 17-ի ելույթի ժամանակ, հայտնում է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը պլանավորում է հայտարարել այն մասին, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալու Եվրոպական դատարանի իրավասությունից:

«Վարչապետը պնդելու է, որ Եվրոպական դատարանը կորցնելու է Մեծ Բրիտանիայի նկատմամբ վերահսկողությունը այն պահից, երբ այն դուրս կգա ԵՄ-ի կազմից 2019թ. գարնանը»,- գրում է թերթը:

Բացի այդ՝ Մեյն իր ելույթում կանդրադառնա միգրացիայի խնդիրներին: Մասնավորապես, նա կհայտարարի ԵՄ-ից ազատ ներգաղթի արգելքի մասին 2019 թվականից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս