![](/banners/BeFunky-design.jpg)
Քանի դաշնակից կունենա Ադրբեջանը, երբ չկարողանա վճարել որևէ մեկի աջակցության դիմաց. Ֆրանկ Էնգել
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Frank-Engel.jpg)
Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների եւ դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երեւույթը դառնում է ավելի
ու ավելի անհանդուրժելի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն ուղղված հայտարարության մասին, ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր
Ֆրանկ Էնգելը:
«Ադրբեջանի քաղհասարակությունը խորհրդարանական ներկայացուցչության իրավունք ունի միջազգային համաժողովներում, որոնք մշտապես հիմնված չեն գումարների եւ նվերների համոզիչ ուժերի վրա: Հետաքրքիր է՝ քանի ընկեր եւ դաշնակից կունենա Ադրբեջանը իր սահմաններից դուրս, երբ այլեւս չկարողանա շռայլորեն վճարել որեւէ մեկի աջակցության դիմաց»,ասաց պատգամավորը:
Օրերս ադրբեջանական քաղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչ հանդես էր եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ ԵԽԽՎ-ին կոչ է արվել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաեւ առաջիկայում՝ հունվարի 23-27 ը կայանալիք ձմեռային նստաշրջանին, անդրադառնալ կառույցի ներսում ի հայտ եկած կոռուպցիոն սկանդալին:
Ավելի վաղ ադրբեջանական խավիարային դիվանագիտության մասին հայտնի էր դարձել Միլանի դատախազությունում ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում:
Այդ մասին 2016 թվականին «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագիրը կրող զեկույց էր հրապարակել «Կայունության եվրոպական նախաձեռնություն» ը: