Բաժիններ՝

Չինաստանում բացել են աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհը

Չինաստանի հարավ-արեւմուտքում Հունշույհե գետի վրա կառուցել են աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհը: Այս մասին գրել է Daily Mail հրատարակությունը, որը հրապարակել է նոր տուրիստական ատրակցիոնը պատկերող տեսահոլովակ:

Ճանապարհի երկարությունը կազմել Է գրեթե 50 կիլոմետր: Դա զուգադրելի է Մոսկվայի Երրորդ տրանսպորտային օղակի երկարությանը (36 կիլոմետր) եւ ավելի քան կրկնապատիկ գերազանցում է Մանհեթենի երկարությունը (21 կիլոմետր): Այդ երթուղով զբոսանքի համար պահանջվում է շուրջ տասը ժամ:

Ճանապարհը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար լողացող ճանապարհ: Օբյեկտը բացվել է հունվարի 1-ին, նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում այն այցելել է ավելի քան 60 հազար զբոսաշրջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս