Համաձայնեցրել են ԵՄ 2026թվականի բյուջեն

Եվրոպայի խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնեցրել են ԵՄ 2026թ․ տարեկան բյուջեն, նշվել է Եվրոպայի խորհրդի հաղորդագրությունում։

Հաջորդ տարվա բյուջեն կուղղվի միության գերակայությունների իրականացմանը և ընթացիկ խնդիրների լուծմանը։ Այն կբարձրացնի Եվրոպայի մրցունակությունը, կամրապնդի պաշտպանունակությունը, աջակցություն կցուցաբերի հումանիտար օգնությանն ու կլուծի միգրացիոն ճնշման խնդիրները։

Միևնույն ժամանակ, բյուջեն կապահովի ճկունություն, որը թույլ կտա արագ եւ արդյունավետորեն արձագանքել չնախատեսված կարիքներին եւ ճգնաժամերին։ Բյուջեի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2026թ․ կկազմի 192,8 մլրդ եվրո, իսկ վճարումների ընդհանուր ծավալը՝ 190,1 մլրդ եվրո։

Այս տարի 2021-2027թթ․ համար ընթացիկ բազմամյա ֆինանսական շրջանակներում ԵՄ տրամադրության տակ կմնա 715,7 մլն եվրո, ինչը թույլ կտա ԵՄ-ին արձագանքել չնախատեսված կարիքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930