Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը Արևմտյան Վրաստանում մասնակցել է նոր օդանավակայանի բացմանը

Հունվարի 14-ին Վրաստանի Ամբրոլաուրի քաղաքում (Ռաչա-Լեչխումի շրջան և Քվեմո Սվանեթիա) նոր օդանավակայան է բացվել: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկություններով՝ տեղի ժամանակով ժ. 16:00-ին օդանավայակայանում վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը, որի առաջին ուղևորը եղել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ամբրոլաուրիի օդանավակայանը առաջին փուլում կընդունի միայն փոքր, 15-20 մետրանոց օդանավեր: Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 1100 մետր է, իսկ տերմինալն ի վիճակի է միաժամանակ ընդունել ընդամենը 50 ուղևորի:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռանկարում օդանավակայանի հնարավորությունները կարող են ընդլայնվել, կմեծանա տերմինիալի մակերեսը և այն կկարողանա ընդունել ավելի խոշոր ինքնաթիռներ:

Ամբրոլաուրիի օդանավակայանը կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, ընդամենը մի քանի ամսում:

Դրա կառուցման նախաձեռնությունը պատկանում է Կվիրիկաշվիլիին: Վրաստանի կառավարությունը այն համարում է կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ, որը կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս