Նիկոլի հանդեպ ցուցադրվող լոյալությունը չի ապահովագրելու հարձակումից. Վահագն Մխոյան
Վահագն Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նիկոլի ռեժիմը հիմա էլ նոր պատերազմ է հայտարարել զլմ-ներին (զլմ-ների վրա գրոհներ նախկինում էլ են եղել)։ «Անտիֆեյքի» վրա հարձակումը, ըստ էության, այս փուլի«առաջին ծիծեռնակն»էր։ Չնայած՝ դա էլ է վիճելի․ հիշենք «Առավոտին» իր տարածքից զրկելը, որը բոլորովին վերջերս էր, «Շողակաթը»հանրային եթերից հանելու նախաձեռնությունը, որը Եկեղեցուց բացի նաև զլմ-ի դեմ է։
Ու զլմ-ներով էլ սա չի վերջանալու։ Շարունակվելու է հարձակումը Եկեղեցու դեմ, ապա թիրախ են դառնալու Հայաստանում գործող մյուս կրոնական կազմակերպությունները։ Սաստկանալու են հարձակումները նաև փաստաբանական համայնքի դեմ։ Այնուհետև հերթը հասնելու է նաև գործարար շրջանակներին։
Ցանկացած սուբյեկտ, որն ունի ինչ-ինչ ռեսուրս․ մարդկային ռեսուրս, հեղինակություն, ֆինանսներ, լսարան, էլ չեմ խոսում՝ կազմակերպչական ռեսուրսի մասին, Նիկոլ Փաշինյանի կողմից ընկալվում է որպես ԹՇՆԱՄԻ։ Նիկոլի հանդեպ ցուցադրվող լոյալությունը, ի դեպ, չի ապահովագրելու հարձակումից»։

