Բաժիններ՝

Ջորջ Լուկասը «Աստղային պատերազմների» թանգարան կկառուցի Լոս Անջելեսում

Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ստեղծելու է Նարրատիվ արվեստի թանգարան: Կինեմատոգրաֆիստը հաստատությանը կնվիրի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի նկարահանումներից վերցված ցուցանմուշների անձնական հավաքածուն: Այդ մասին հայտնել է The Los Angeles Times-ը:

Լուկասը նախագծի համար կհատկացնի շուրջ 1 մլրդ դոլար: Ցուցանմուշների թվում, որոնք ռեժիսորը տալու է թանգարանին, Դարթ Վեյդերի օրիգինալ դիմակն է և ամերիկացի նկարիչ Նորման Ռոքվելի գործերը:  Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսեթին Twitter-ում գրել է, որ Նարրատիվ արվեստի թանգարանը հազար նոր աշխատատեղ կստեղծի:

Ավելի վաղ ռեժիսորը պլանավորել էր հաստատությունը կառուցել Չիկագոյում, սակայն 2014 թվականի նոյեմբերին «Զբոսայգու բարեկամներ» անվանման ներքո հանդես եկող մի խումբ ակտիվիստներ դեմ դուրս եկան թանգարանը քաղաքում կառուցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս