Բաժիններ՝

Ռուսաստանում 17-ամյա դեռահասը կացնահարել է հորը, քրոջն ու տատիկին

ՌԴ Տամբովի մարզում դեռահասին կասկածում են իր ընտանիքի անդամներին՝ տատիկին, հորն ու 14-ամյա քրոջը կացնահարելու մեջ: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՌԴ Քննչական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:

«Կասկածյալը ձերբակալվել է, գործով իրականացվում են քննչական գործողություններ: Մոտ ժամանակներս կորոշվի նրա նկատմամբ պատժի տեսակի կիրառության հարցը»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով պարզվել է, որ շաբաթ օրը Սոսնովկա ավանի տներից մեկում հայտնաբերվել են 67-ամյա կնոջ, նրա 43-ամյա որդու և 14-ամյա թոռնուհու մարմինները՝ բռնի մահվան նշաններով:

Նշվում է, որ կարճ ժամանակում ձերբակալվել է 17-ամյա դեռահասը, որը առավոտյան կացնահարել է քնած ազգականներին: Ստացած հարվածներից կասկածյալի տատն ու քույրը մահացել են տեղում, հայրը՝ հիվանդանոցում:

Հանցագործության պատճառը, ըստ նախնական վարկածի, ընտանեկան վեճերն են կենցաղային հարցերի վերաբերյալ:

Հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս