Վրաստանի ՀՆԱ-ն աճել է նախորդ տարվա համեմատ

2024 թվականին Վրաստանի համախառն ներքին արդյունքի ծավալն ընթացիկ գներով կազմել է 93 միլիոն 22 հազար 3 լարի, ինչը 15 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, հաղորդել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հաղորդագրության համաձայն՝ համախառն ներքին արդյունքի աճը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ կազմել է 9.7 տոկոս։

Ներքին արդյունքի աճի մեջ ամենամեծ մասը բաժին է ընկնում մեծածախ և մանրածախ առևտրին, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգմանը (15.4 տոկոս) և անշարժ գույքի գործունեությանը (9.8 տոկոս)։

Տեսանյութեր

Լրահոս