Բաժիններ՝

4 միլիոն դրամ՝ պաշտոնական հյուրասիրության համար․ ԱԺ-ի՝ հերթական մեկ անձից գնումը

Ազգային ժողովն օրերս մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով գնում է կատարել «Մաքս Փաուը» ընկերությունից։ ԱԺ-ն այս ընկերությանը պատվիրակել է պաշտոնական հյուրասիրության մատուցման ծառայություններ, որի շրջանակում մատակարար ընկերությունը պետք է ապահովի սառը նախուտեստներ, աղցաններ, ապուրներ, տաք ուտեստներ, խորոված ուտեստներ, խավարտներ, սոուսներ, ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի և սուրճի տեսականի։

Պայմանագրի գին է նշվել 4 միլիոն դրամը, ծառայության մատուցման ժամկետ՝ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 25-ը, վայրը՝ Իսահակյան 28 շենք 1/3 տարածք։ Այս հասցեում, ի դեպ, Pavle ռեստորանն է։

Ըստ գնումների էլեկտրոնային համակարգի՝ 2002 թվականից իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված «Մաքս Փաուը» ընկերությունը գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից, սակայն որոշակիորեն ակտիվացել է 2018 թվականից հետո՝ համագործակցել ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի, Վարչապետի աշխատակազմի հետ, ու դարձյալ, նաև 1 միլիոն դրամը գերազանցող գնումների դեպքում՝ ոչ մրցակցային՝ ՄԱ գնման ընթացակարգով։

Այս ընկերության համաբաժնետերը Կամո Մովսեսյանն է, նրան են առնչվում նաև «Մեցցո պրոդաքշն» և «Բուգեր արտ» ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Ջազի հայկական ասոցիացիա» հ/կ-ն։

Կարդացեք նաև

Ի դեպ, այս ընկերությունները ևս առանձին-առանձին հանդես են եկել պետգնումներում՝ մի քանի պայմանագրեր կնքելով պետական գերատեսչությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս