Բաժիններ՝

Համացանցում հրապարակվել է ԱԹՍ-ի նկարահանած տեսանյութը Բիշքեկում ինքնաթիռի աղետի վայրից

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել է անօդաչու թռչող սարքը Բիշքեկի Դաչի-Սուու ավանից, որտեղ կործանվել էր Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747 ինքնաթիռը։ Տեսանյությը հրապարակել է տեղի zanoza.kg պարբերականը։

Դատելով տեսանյութից՝ դեռևս մառախուղը պահպանվում է, որը, ենթադրաբար, հենց աղետի պատճառ է դարձել։

Երևում են նաև ինքնաթիռի կործանումից առաջացած մեծ ավերածություններ։
Boeing 747-ի կործանման հետևանքով զոհվել է նվազագույնը 35 մարդ, որոնց մեծ մասը տեղացիներ են։

Ինքնաթիռն ավերել է բազմաթիվ տներ։

https://www.youtube.com/watch?v=qwKZdWMgVUY

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս