2025թ. առաջին 9 ամսում Թուրքիայում 11.4 մլրդ դոլարի ուղիղ ներդրում է արվել

«Միջազգային ներդրողների ասոցիացիա»-ն (YASED), հիմնվելով Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից նոյեմբերի 12-ին միջազգային ուղիղ ներդրումների մասին հրապարակված տեղեկագրի վրա, ներկայացրել է Թուրքիայում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2025-ի առաջին 9 ամսում Թուրքիայում կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 11.4 մլրդ դոլար: Ներդրումներում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 46%-անոց աճ է գրանցվել, իսկ 2003-ից ի վեր դիտարկելիս՝ դրանց ընդհանուր ծավալը գերազանցել է 285 մլրդ դոլարը:

Նշվում է նաև, որ 2025-ին ուղիղ ներդրումների 8 մլրդ դոլարը եղել է ներդրումային կապիտալի տեսքով, որից 2.7 մլրդ դոլարն էլ ուղղվել է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտին:

Տեսանյութեր

Լրահոս