Աղբյուրների խոսքով՝ այդ առաջարկով արդեն մի քանի գերատեսչության հետ խորհրդատվություններ են անցկացվել։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը վստահեցրեց, որ զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար. նա հորդորեց գնալ ու նրանց հարցնել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։
Բելառուսում ՌԴ դեսպանությանը Բաքու ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին հայտնել են իսրայելցի դիվանագետները, այսօր հայտարարել է Մինսկում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Իգոր Կարյագինը։
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: Հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, և ներկայացվնել հստակ առաջարկություններ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով դեսպանկալ պետությունների՝ ըստ տնտեսական հետաքրքրությունների և ներուժի ենթատեքստում: Վարչապետն ասաց, որ ՀՀ զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի […]
Բելառուսից Ռուսաստան տավարի մսի ներկրումը կարող է կասեցվել բելառուս գործընկերների կողմից անբավարար անսասնաբուժական վերահսկողության հետևանքով ռուս մասնագետների մտավախությունների պատճառով, նախօրեին հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն։
Ստամբուլում հող, տարածք, տուն կամ կիսակառույց շինությամբ տարածք ունեցած և դրանից զրկված բոլոր հայերը կարող են մասնակցել դրանք ետ ստանալու դատին:
«Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է»:
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը ցանկանում է Ադրբեջան գնալ, որպեսզի հետևի իր որդու նկատմամբ հարուցված դատական գործընթացին: Այս մասին հայտնում է haqqin.az ադրբեջանական պորտակլը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին։
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», նախօրեին Պրահայում կայացել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։
Վանի թագավորության ժամանակների բրոնզե տարբեր իրեր են հայտնաբերվել հին ու արժեքավոր իրերի մեծ խմբաքանակի հետազոտության ընթացքում, որը հայտնաբերվել ու առգրավվել է 2016թ. Հունգարիայում։
«Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել RIA Novosti-ին, որի ժամանակ հայտնել է, թե Բաքվում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը։
Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա: Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ: Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը:
Հզոր պայթյուն է որոտացել փարիզյան մետրոյում։ Դեպքի հետևանքով տուժել է մի քանի մարդ, հայտնում է Daily Mail-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել է Մինսկից Բաքու ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը՝ այդ քայլը գնահատելով որպես «օրենքի գերակայության» դրսևորում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Տարածքներում ռեյտինգային թեկնածուների բախումը կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել», ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրողի հետ։
Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» է ձեռնարկել Սիրիայի դեմ: Այդ մասին, ասված է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի Սենատի անդամների մեծամասնությունը պաշտպանել է սենատոր Ջեֆ Սեշնսին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու առաջարկը:
«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել է նա:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:
Նամակում Մոհամեդը պնդում է, թե Վաշինգտոնն ինքն է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց էր սպանում ամբողջ աշխարհում»:
Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը, այսպես կոչված, Բաքվի պլատֆորմի մասին:
Զարմանալի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը սովորաբար առաջինն է արձագանքում աշխարհի որեւէ հատվածում մահմեդական որեւէ երկրի հետ կապված խնդիրներին, լռում է, երբ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի նախագահական գործադիր որոշումը ցնցել է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ աշխարհի մեծաթիվ երկրներ։
Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին քվեարկել է 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է այն տեսքով, որով այն ներկայացրել էր կառավարությունը, առանց որեւէ ուղղման:
Ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել անցած տարի օգոստոսին Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի մասին։
Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում` նախ եւ առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել:
ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:
ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե մնում է խաղից դուրս եւ հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։