ԱԳԵՆՏ ՍՎԻՏԱԼՍԿԻ, ԴՈՒ Ո՞ՒՄ ԴԵՍՊԱՆՆ ԷԻՐ. ԹՂԹԻ ՄԵՋ ԳՐՎԱԾ ԷՐ՝ ՆԻԿՈԼԻՆ ԲԶԵՔ, ԹՈՂ ՍԱՂ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՎԵՐՑՆԻ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այո՛, խնդիր կա․ բոլոր բերդերը գերծանրաբեռնված են, բայց բացառված է ակնկալել, որ Սահմանադրության վրա թքած ունեցողները պետք է առաջնորդվեն նորմատիվներով։
- ԵԽ անդամ երկրների մեջ Հայաստանը բացառիկ երկիր է, որտեղ կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները, և երկրորդ՝ երբ նայում ենք՝ որքան է աճում ազատազրկված անձանց թիվը Եվրոպայում, Հայաստանում աննախադեպ աճ կա այդ մասով՝ շուրջ 2.5 անգամ ավելի եվրոպական միջինից։ Սա ավտորիտարիզմ գնալու ուղիղ ճանապարհ է։ Ինչպես ասել եմ, դրսում Նիկոլը մազոխիստ է, որովհետև ինչ ուզում, հետը անում են, ներսում՝ սադիստ։ Ներսում ուժեղ տղա է խաղում՝ կոմպենսացնելու համար դրսի ստորացումները։
- Նիկոլը սեփական իշխանությունը պահելու համար չի խորշում ցանկացած ստից։ Ինքը ողնաշար չունի, մեդուզա է․ չկա ողնաշար, որ հետը կռիվ տաս։ Նա շախմատ էլ չի խաղում․ կրվում է, կեսից շախմատը վերածում է նարդու, նարդին՝ հանդբոլի։ Դու չես կարող իր հետ խաղի կանոններով խաղալ։
- Ցանկացած իր ելույթի մեջ ճխտում է «լեգիտիմություն» բառը․ հիվանդագին կապվածություն ունի այդ բառի հետ։ Ոնց որ փորլուծություն ունեցող փիղ լինի, չես հասցնում հետևից մաքրել կեղտոտ ստերը։ Ինքը դիտավորյալ հիմարություններ է դուրս տալիս, հետո 7 հոգով նստում, հերքում ենք դրանք։

- Իրավիճակի փոփոխությունը կսկսվի այն ժամանակ, երբ հայ ժողովրդի մեծամասնությունը հասկանա, որ գլորվում է անդունդը, ու իրավիճակն իր ձեռքը վերցնի։
- Ի՞նչ է նշանակում՝ 2018-ի իշխանափոխության օրերին դեսպանները գան մոտդ, ասեն՝ ինչո՞վ օգնենք. Այդ մասին Նիկոլը խոստովանեց օրերս:
- Քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում աննախադեպ է։ Որպես մարդ, ով այդ ճանապարհով անցել է, շատ կարևոր է, որ նրանք բոլորն իրենց մենակ չզգան։ Բանտախցում միայն հեռուստացույց կա։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ քաղբանտարկյալների մասին հաղորդումներ պատրաստել, որպեսզի բանտախցում նստածը տեսնի, որ իրենց չեն մոռացել։ Սվոյ-չուժոյ մի՛ արեք։ Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ այդ մարդիկ տեսնեն, որ իրենք մենակ չեն։
- Չի կարելի ասել՝ վսյո, դուրսը սատարում է Նիկոլին, ու յան տալ։ Պետք է գնալ, ցանկացած եվրոչինովնիկի փողկապից բռնել ու պատմել՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Հայաստանում ցանկացած եվրոդեսպանի թվում է՝ ինքը Հայաստան էկզոտիկ տուրի է եկել։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ ինքը դրսում աշխատելու դաշտ չունի, շատ սխալվում է։ Պետք է շատ կոռեկտ, զուսպ ու նորմալ աշխատել եվրոպացիների հետ։
- Politico-ն այս օրերին մի ուսումնասիրության արդյունքներ ներկայացրեց, որի մասին չեն խոսում։ Եվրոպացիների շատ էական մասը դժգոհ է իր կառավարումից, և ամենաշատը՝ Ֆրանսիայում։ Եվրոպացիները հասկանում են՝ ինչ են անում իրենց ղեկավարները։
- ԱՄՆ-ը ամենաազնիվն է։ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինների մեջ մաքուր ռեալ պոլիտիկ է։ ժողովրդավարություն, գալիս ենք՝ փրկենք, նման հեքիաթներ չկան գրված։
- Մենք աշխարհում միակն էինք, որ առանց տանիքի կայացրել էինք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության քեյսը։ Դրա համար ասացին՝ մենակ եք արել, դե պաշտպանեք։
- Հիմա սրանց կողմից մեզ հրամցվող Արևմուտքը Թուրքիան է։ Հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես Եվրոպա, քրիստոնեական պատուհան եղել է Ռուսաստանը։ Հիմա մեզ ասում են՝ տանելու ենք Բրյուսել, բայց ինքնաթիռն իջեցնելու են Անկարայում։
- Այս օրերին Եվրոպայում շատ կարևոր համաժողով էր, հետևում էի. մի անգամ ձևի համար ԵՄ անդամության, եվրոպական ընդլայնման քաղաքական խոսույթում Հայաստանի անունը չտվեցին։ Էդ օրակարգում Հայաստանը չկա։ Մի քանի քեյսեր կան, որ ավելի ուժեղ են չախում այս քեյսը, քան Թուրքիայի քեյսը։ Օրինակ՝ Հյուսիսային Մակեդոնիայի քեյսը։ Մինչև հիմա դեռ ԵՄ անդամ չեն դարձել։ Բայց դեռ չեն կոտրվում։ Այստեղ Նիկոլին Ալիևն է պարտադրում սահմանադրություն փոխել, հյուսիսային Մակեդոնիային՝ եվրոպացիները, բայց իրենց բլիթը գոնե հաստատ կրուասան է։ Մակեդոնացիներին պարտադրում են ինքնություն փոխել, փոխարենը՝ ԵՄ են խոստանում։ Նույնը Սերբիային են ասում՝ Կոսովոն ճանաչեք, կդառնաք ԵՄ անդամ։ Նիկոլը մեզ համար կենսական որևէ բան շատ էժան գներով է ծախում։
- Առանց Վրաստանի՝ ԵՄ անդամության՝ Հայաստանն անգամ աշխարհագրական առումով որևէ հեռանկար չի ունենալու ԵՄ մտնելու։ Թուրքիային երբեք չեն ընդունելու, մոռացե՛ք։ Հայաստանի գլխին ավելի շատ ՆԱՏՕ-ի զոնտիկի հեռանկարն է ռեալ ունենալ, քան ԵՄ-ն, որովհետև Թուրքիան արդեն իսկ ՆԱՏՕ է։

- Մեր խնդիրը հայերով բնակեցված տարածք ունենալը չէ կամ էթնոգրաֆիկ թանգարան՝ բաց երկնքի տակ, այլ Հայաստան պետություն ունենալը։
- Թուրքմենիայի հետ մենք շատ լուրջ հարաբերություններ ունենք՝ սկսած Առաջին նախագահից։ Ժամանակին նույնիսկ թուրքմենական գազ էր գալիս։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այդ հարաբերությունները տակտիկական էին։ Այն, ինչ կարող էր Թուրքմենիան անել մեր դեմ ու չէր անում, դա գնահատել էր պետք։ Հիմա ոչինչ չեն անում այդ ուղղությամբ։
- Եթե Արցախի կորստով Նիկոլը նսեմացնում էր կոնկրետ տարածքի հայերին, ապա Ցեղասպանությունը խուրդելով՝ նա բոլոր հայերին է նսեմացնում։
- Եվրոպական զեկույցներում 2020-2021թ․ թուրքական մասնակցությունը 44-օրյա պատերազմին, Ադրբեջանի վայրագություններն արձանագրված են։ Բա հետո եվրոպացիներն ինչի՞ չգրեցին այլ զեկույցներում, որովհետև հասկացան՝ կլիենտի հեչ վեջը չէ։ Փաշինյանը ոչ թե Թուրքիայի ճանապարհն է մաքրում ԵՄ մտնելու համար, այլ իշխանության մնալու համար իրեն վաճառում է Թուրքիային։
- Սերժ Սարգսյանը որևէ ակնարկ չի արել Կարեն Կարապետյանի ուղղությամբ։ Պարզապես ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին այդ պատմությունը՝ կապված Նիկոլին փոխվարչապետի պաշտոն առաջարկելու հետ, պատմել է պատկառելի կենսագրություն ունեցող մարդու։
- Սերժ Սարգսյանի հարցազրույցի մենյուի «գարյաչին» 2018թ.-ը չէ, այլ 44-օրյա պատերազմը, Արցախի հարցն ու բանակցությունները։
- Ապոլոնը Կասանդրային ինչի՞ պատժեց, որովհետև Կասանդրան նրան ասել էր՝ «չէ»… Մենք էլ էինք ասել՝ չէ։ Մեզ էլ դրա համար պատժեցին։
- Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ նպատակը սեփական իշխանության վերարտադրությունն է։ Ուրիշ նպատակ նա չունի։
- Եթե բանավոր ժանրը քո ժանրը չի, Նիկո՛լ, երեք նախագահներին բանավոր ժանրի մեջ բանավեճի ինչի՞ ես կանչում։ Էնքան է սուտ խոսել, էլ չի կարողանում կռուտիտ անել։ Իբր պատասխանում է Բայրամովին, ասում է՝ նա այդ ժամանակ նախարար չէր, ի՞նչ գիտի. բա դու Կազանի, Քի-Վեսթի բանակցությունների, փաստաթղթերի ժամանակ ո՞վ էիր, որ դրանց մասին խոսում ես։
- Օգոստոսի 8-ի հայ-ամերիկյան 3 փաստաթղթերից մեկը վերաբերում է տրանսպորտային համագործակցությանը։ Մեջը 49 տարի կամ 99 տարի կա՞ գրված։ Չկա՛ գրված, որովհետև դուք, արա՛, բոլոր լուրջ բաները թղթից դուրս եք անում։ Նիկոլը մեզ ամեն ինչում խաբում է, իսկ Թրամփն ավելի ազնիվ էր։
- Ես ուզում եմ՝ մարդիկ տեսնեն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Պետրոս Ղազարյանի հետ, պատերազմից մի օր առաջ։ Ես գիտեմ՝ ինչ է եղել, ես ուզում եմ՝ դա մարդիկ տեսնեն, թե ինչեր է նա խոսում իր սարքած պատերազմից մի օր առաջ։ Դա Նիկոլի կվինտէսենցիան է։ Դա ավելի լուրջ ռումբ է լինելու՝ դրած Նիկոլի տքերի տակ, քան 2019թ․ բանակցային փաստաթղթերի հրապարակումը։ Իմ երազանքն է, որ մեր ժողովուրդը տեսնի այդ հարցազրույցը։ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետոյին, որ չի հրապարակվել, ավելի մեծ բոմբ է, որ տեսնեն՝ ինչպես է սարքել այդ ելքով պատերազմը։
- Ամբողջ աշխարհում աղբը վերամշակում են, մեզ մոտ աղբը բերել են իշխանության։
- Նիկոլն ունի շրջիկ զորախումբ, որը ՏԻՄ ընտրություններին տանում է համայնքից համայնք։ Ինքն էդքանն է, իրեն սատարողներն այդքանն են։
- Պատերազմից հետո ինքը պախկվեց բունկերում, Ալենին փախցրին Մոսկվա, Արարատ Միրզոյանին տարան–անցկացրեցին գազազած մարդկանց միջով։ Արարատ Միրզոյանը պետք է անմեղսունակ լինի, որ չհասկանա՝ ինչու իր հետ այդպես վարվեցին։
- ՀՀ իշխանությունը երկու հենարան ունի՝ հավաքական Հ1 և ոստիկաններ։

- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2016թ․ նախագիծ կա, որտեղ գրված էր՝ ինչպես պետք է լուծվի Արցախի հարցը։ Դրանով էլ են հերքվում Նիկոլի ստերը։ Շատ լավ կլինի՝ դա էլ հրապարակի։ Ցանկացած թուղթ, որը Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ Նիկոլը կհրապարակի, դա միայն օգուտ է ՀՀԿ-ին։ 2019թ․ փաստաթուղթը նրա մասին է, թե ինչպես կարելի էր խուսափել այս վիճակից՝ առանց զոհերի։ 2019թ.-ի թուղթը նրա մասին է, թե ինչպես Նիկոլն այդ պատերազմը բերեց մեր գլխին։ 2019թ.-ի փաստաթուղթը դրա մասին է։
- Նիկոլ Փաշինյանը բերեց, եփեց այս պատերազմը, արեց ամեն ինչ, որ հարձակվողին միջազգային հանրությունը չպատժի, առիթ տվեց, որ պատերազմ սկսվի, բայց ագրեսորն Ադրբեջանն է։ Նիկոլն ինքն է խոստովանում, որ իրեն համանախագահների մոտ գժի տեղ է դրել. դա իրենք էլ են, չէ՞, տեսել։ Այնքան է դիտավորյալ դիվանագիտական տապալումներով զզվեցրել բոլորին, որ ասացին՝ դու էլ, Հայաստանն էլ, Արցախն էլ։ Ինչի՞ մասին էր այն հայտարարությունը, որ նա արեց իշխանության գալուց անմիջապես հետո, երբ ասաց՝ Ղարաբաղի տեղը չեմ բանակցելու։ Այդպես չեն անում, նախ զանգում, ասում են՝ մոտեցումներում բան է փոխվել։ Սա ուղիղ հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ինքնասիրությանը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն արցախյան բանակցությունների հարցում պատերազմաբեր էր։ Նա ի սկզբանե Հայաստանին դիրքավորեց՝ որպես մեղավոր կողմ։
- Նիկոլն ուզում է արժեհամակարգ փոխել․ դրան խանգարող երկու համակարգ կա՝ Եկեղեցի-կրոն ու մշակույթ։ Իրենք եկան, քայքայեցին մշակութային ոլորտը, անցան Եկեղեցուն։ Ես գիտեմ՝ մարդիկ, ովքեր իրեն կոնսուլտացիա են անում քաղաքական առումով, ասել են՝ Նիկոլ, չես մարսելու, սրա տակից դուրս չես գալու, էս ի՞նչ ձևով ես հարձակվում Եկեղեցու դեմ։ Այս աղոթքի նախաճաշ-բան ինքն անում է, որպեսզի ցրի այն տհաճ նստվածքը, որ եկեղեցու հարցով կա իր պրոտեժեների մոտ։ Բայց Նիկոլը զադնի չի դնելու, ամենայն հարգանքով իմ եկեղեցու ու Վեհափառի նկատմամբ, ինքը հետ չի կանգնելու։
- Ով ինչին է պատրաստվում, ես չգիտեմ․մենք պատրաստվում ենք իշխանափոխության։ Մինչև ընտրություններ այլ սահմանադրական գործիք Նիկոլից ազատվելու համար, քան իմպիչմենտն է, չկա։ Խորհրդարանում երկրի վարչապետը հայտարարում է՝ այս երկու քաղաքական ուժերը հաջորդ ԱԺ-ում չպետք է լինեն։ Տո լավ է։ Նորմալ երկրում հաջորդ օրը Սահմանադրությունը կտային այդ վարչապետի գլխին ու կհանեին իշխանությունից։ Ակնհայտ է, որ այս իրականության մեջ Նիկոլ Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությունը շատ ավելի վատն է լինելու, քան ցանկացած անցումային կառավարության, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանի կազմակերպած ընտրությունը։
- 2021թ․Խորհրդարանն այն գեոպոլիտիկ ուժերի սրտով էր, ովքեր կարծում էին, որ Նիկոլը գարանտ կլինի Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։
- Օկ, հակառուսական եք, բայց ինչի՞ եք զուգահեռ ապազգային։ Ես հարգում եմ մարդկանց քաղաքական կարծիքները, բայց ուզում եմ հարց տալ՝ ինչի՞ է մեր հակառուսականությունն ու արևմտամետությունն ապազգային։ Սովետ էր, երբ Եվրոպառլամենտը Ցեղասպանությունը ճանաչեց, կամ, երբ Ղարաբաղի վերաբերյալ ռեզոլյուցիա ընդունեց։ Ինչի՞ լիբերալը չի կարող ազգային լինել, իհարկե կարող է, բայց սրանց խնդիրն ազգայնականության ջնջումն է։
- Այսօր իրեն ճղող «ընդդիմադիրներից» մեկը Եվրոպայում Արցախի հարցով փակ հանդիպման ժամանակ ինձ ցույց տալով եվրոպացիներին՝ ասաց՝ եթե դուք չօգնեք Նիկոլին, ապա այս ու սրա նման ռևանշիստները կգան իշխանության։
- Ինձ իմ եվրոպացի ընկերները 2018թ. աշնանը փոխանցեցին մի զեկույց, որը ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տվել էր ԵՄ դեպուտատներին։ Սվիտալսկին պաշտոնական փաստաթղթերի մեջ սորոսական կոալիցիայի անալիտիկ զապիսկեն բաժանել էր եվրոպացի դեպուտատներին ու ասել՝ իրենք ինչ պետք է անեն։ Դրանում ուղիղ ասված էր՝ առաջին բանը, որ պետք էր անել՝ արագ վերցնել բոլոր ուժայինները Հայաստանում։ Ասում էին՝ Նիկոլին բզեք, թող սաղ ուժայինները վերցնի։ Ագենտ Սվիտալսկի, դու ո՞ւմ դեսպանն ես։ Մյուսն կարևոր դրվագն այն էր, որ 2018թ. այդ անալիտիկ զապիսկայի մեջ գրված էր, որ սա պատմական շանս է Հայաստանում նացիոնալիզմը վերացնելու համար։ Սա այն է, ինչ ես տեսել եմ։

