Առաջիկայում ԼՂՀ սահմանին ունենալու ենք «դիրքային պատերազմներ». քաղաքագետ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հատկապես հյուսիսային եւ արեւելյան (Թալիշի) ուղղություններում:
– Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում` նախ եւ առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Մինչեւ այդ ականանետային հարվածներ են եղել շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ Դ-44 տիպի հրանոթ է կիրառվել: Կան ավելի արդյունավետ հրանոթներ, ավելի մեծ էֆեկտ ապահովող, սակայն պետք է նախադեպն այն առումով արձանագրել, որ ամեն դեպքում հրանոթ է կիրառվել, որն ինքնին վտանգավոր է:
– Հնարավո՞ր է իրենց հենակետերի տեղաշարժ կատարած լինեն: Այսինքն՝ դիրքը կրակի խոցման համար նպաստավոր հատվածներում տեղակայած լինեն:
– Ես կարծում եմ, որ հետեւյալն է. վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդհատ կուտակումներ ունի, առաջնագծում ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ նկատելի է զորքի տեղաշարժ, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ուսումնական պարապմունքների կամ զորավարժությունների միջոցով: Ընդ որում, ակնհայտ է, որ իրենք առաջնագծում բավականին ուժեր են կուտակել: Այսինքն՝ ամրացնում են առաջնագիծը ե´ւ անձնակազմի ավելացմամբ ե´ւ տեխնիկական միջոցների ավելացմամբ: Սա նշանակում է, որ նվազագույնը մենք առաջիկայում ունենալու ենք «դիրքային պատերազմներ», որն էլ նշանակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ ենք ունենալու: Ենթադրում եմ, որ այս պարագայում (մինչեւ այս կանխատեսվում էր) առաջիկայում շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի, մարտական հենակետերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերը կմեծանան:
– Դիտորդներին դիրքեր չուղեկցելու «հնարքն» առաջին անգա՞մ էր իրենց մոտ:
– Սա առաջին անգամ չէ: Ավելին՝ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չեն բարձրացնում ու դրանից հետո առաջնագծում իրավիճակը սրվում է: Միգուցե կրկնում եմ, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա պայմանավորված է նրանով, երբ ադրբեջանական կողմն առաջնագծում ուժեր է կուտակում, նախապատրաստական գործողություններ է կատարում` իրավիճակը սրելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու, հրետանուց կրակ արձակելու առումով, այդ պարագայում նրանց ձեռնտու չէ, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը գնա եւ տեսնի այն նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել է առաջնագծում: Մի քանի դեպքեր ես հիշում եմ. նմանատիպ դեպքեր են գրանցվել, երբ առաքելությանն առաջնային դիրքեր չեն բարձրացրել ու դրան հետեւել է առաջանագծում սրացման ինչ-որ նոր փուլ:
– Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ նման սադրանքների շարունակականությանդեպքում, ԼՂՀ պաշտպանության բանակն Արցախի պետական սահմաններիանվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչհամարժեք քայլերի: Այս հայտարարությունն ի՞նչ գործողություններ է ենթադրում:
– Եթե նույնիսկ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ դա չարձանագրեր, ենթադրվում է, որ եթե ադրբեջանական կողմն այդ սրացումներն ու նմանատիպ գործողությունները շարունակեր, հայկական կողմից պետք է ոչ համարժեք գոծողություններ ենթադրվեին: Թե դա կառուցվածքային բացվածքով ինչ է պարունակում, մի փոքր դժվար է ասել, բայց կարելի է կանխատեսել, որ դա ենթադրում է ընդհուպ ադրբեջաա
– Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխօգնության հուշագիրը ստորագրվի եւ գործի:
– Բացառել չենք կարող: Կան իրավիճակի զարգացման որոշակի սցենարներ, որոնց պարագայում հայկական կողմը նաեւ դիվանագիտական առումով կգնա քայլերի: Այս պահին դժվար է ասել՝ երբ եւ որ փուլում կգնա, սակայն դա երբեք բացառել պետք չէ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: