Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Պորտուգալիա – Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ՝ 9-1։
Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է ավագ Էդուարդ Սպերցյանը խաղի 18-րդ րոպին։ Հանդիպման ընթացքում Պորտուգալիայի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ Ժոաու Նեվեշը և Բրունու Ֆերնանդեշը հեթ-տրիկ են ձևակերպում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվել էր 0-5 հաշվով։

