Բաժիններ՝

Թուրքիայում հափշտակված Վանի թագավորության բրոնզե իրերը հայտնաբերվել են Հունգարիայում

Վանի թագավորության ժամանակների բրոնզե տարբեր իրեր են հայտնաբերվել հին ու արժեքավոր իրերի մեծ խմբաքանակի հետազոտության ընթացքում, որը հայտնաբերվել ու առգրավվել է 2016թ. Հունգարիայում։

«Ցուցանմուշները, ներառյալ՝ սաղավարտ, փոքրիկ զանգակներ ու հեծելասարք, ամենայն հավանականությամբ գողացվել են Վանի թագավորության բարձրաստիճան զորահրամանատարի գերեզմանից, որի հետքերը գտնվում են ժամանակակից Հայաստանում և Թուրքիայում»,- հայտնում է ամերիկյան Wral պարբերականը՝ վկայակոչելով հունգարական ոստիկանությունից ստացված տեղելությունները։

Մոտ 700 հազար եվրո արժողությամբ հնագիտական արժեք ներկայացնող իրերը հայտնաբերվել էին Հունգարիայում 2016թ. սեպտեմբերին թուրքական համարանիշներով բեռնատարի զննության ժամանակ։

Թուրքիայի քաղաքացու անունով գրանցված տրանսպորտային միջոցն ուղևորվում էր Լիտվա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728