Բաժիններ՝

Հունաստանն ու Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ամերիկյան հեղուկ գազի մատակարարումը հեշտացնելու վերաբերյալ

Հունաստանն ու Ուկրաինան կիրակի օրը համաձայնագիր են ստորագրել՝ ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումը Ուկրաինա հեշտացնելու վերաբերյալ, ինչը, պաշտոնյաների վկայությամբ, կուժեղացնի տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը՝ հատկապես Ուկրաինայի համար սպասվող դժվար ձմռան նախաշեմին, հաղորդում է Kathimerini-ն։

Ստորագրման արարողությանը մասնակցել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հունաստանի էներգետիկայի նախարար Ստավրոս Պապաստավրուն և ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը։ Արարողության ընթացքում պաշտոնապես ձևակերպվել է մտադրությունների հռչակագիր՝ հունական DEPA Commerce-ի և ուկրաինական «Նաֆտոգազ»-ի միջև։

Ծրագիրը նախատեսում է ամերիկյան ՀԲԳ մատակարարում Հունաստանի տարածքով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը՝ այսպես կոչված «ուղղահայաց միջանցքով»։ Հունաստանի պաշտոնյաները նշել են, որ համաձայնագիրը կնպաստի Եվրոպա գազի կայուն մատակարարմանը և «կենսական աջակցություն» կցուցաբերի Ուկրաինային։ Սպասվում է, որ մատակարարումները կսկսվեն հունվարին։
Ստորագրման արարողությունից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Միցոտակիսը վերահաստատել է Հունաստանի համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին։

«Հունաստանը սկզբից ի վեր կանգնել է պաշտպանի կողքին՝ դեմ դուրս գալով հարձակմանը, որը խախտում է ինքնիշխանության և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները», – ասել է նա՝ ընդգծելով, որ «սահմանների անխախտելիությունը քննարկման ենթակա չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս