Վրաստանի սահմանապահները Թուրքիայից ապօրինի մուտքի փորձի համար երկու օտարերկրացու են ձերբակալել

Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության Կարծախի սահմանային հատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում ձերբակալվել են երկու օտարերկրյա քաղաքացիներ՝ Տ․Մ․-ն (ծնված 1981 թ․) և Զ․Մ․-ն (ծնված 1986 թ․)՝ Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու մեղադրանքով, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով հանրապետության Սահմանապահ ծառայությանը։

Տեղեկատվության համաձայն, իրավախախտումը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով հսկիչ-անցակետը, անձանց խմբի կազմում ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը՝ Թուրքիայի Հանրապետությունից անցնելով Վրաստան», – նշված է Վրաստանի սահմանապահ ոստիկանության հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս