ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ճեղքում կանխատեսելը դեռևս վաղ է, սակայն ներկայում իրավիճակը շատ ավելի բարենպաստ է հակամարտության գործնական կարգավորման համար:
«Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում.սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Միջազգային լրատվամիջոցների քննարկման կենտրոնում է հայտնվել փաստը, որ Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:
«Մենք համարում ենք, որ 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և, որ դրան հաջորդող ժամանակահատվածում մշակված Մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են ծառայել հետագա հանգուցալուծման գործում: Հակամարտության խնդրի շուրջ կայուն և մշտական հանգուցալուծում գտնելը և երկրում խաղաղություն հաստատելը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի շահերին, և, եթե Շվեյցարիան որևէ կերպ կարող է նպաստել այդ գործընթացի հաստատմանը, ապա մենք ավելի քան պատրաստակամ և ուրախ կլինենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ քննադատել է իրանական ատոմի հարցով գործարքը՝ հայտարարելով, որ այն աղետ է դարձել մասնավորապես Իսրայելի համար։
Ինչպես հայտնի է, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ Համագումարից հետո ԲՀԿ այլևս նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մինչև Գ. Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը, ինքը վերջնաժամկետ էր դրել։
Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ միտինգի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ՝ վանկարկելով «Մա՛հ Ամերիկային»։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը այսօր Կիևում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինան և Թուրքիան պլանավորում են համաձայնագիր կնքել, որը իրենց քաղաքացիներին թույլ կտա փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով։
«Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում աջակից լինելու Միացյալ Նահանգների հանձնառության վերաբերյալ կասկած չի կարող լինել: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ պետական կառույցների հետ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք են դրսևորում»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Դիտարկմանը, թե՝ Դուք տարիներ շարունակ քրեական գործերի մեջ եք մեղադրվել, Վ. Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Դուք սուտ եք խոսում, ես ընդհանրապես նմանատիպ գործերի մեջ չեմ մեղադրվել, ցավոք սրտի, հենց Գյումրիում մի շուն մեքենայի տակ է ընկնում, բերում եք, կապում եք Ղուկասյան Վարդանին»։
«Հարգելի՛ Իվան Վասիլևիչ, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառմանը»։
Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքում կենտրոնացած են ցուցակներ կազմելու վրա, ինչը հարիր չէ այսօրվա իրավիճակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով, ինչպես տեղեկացրել ենք, դուրս է եկել այդ դաշինքից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ ժամանակներս կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ Կիևում կայացած ճեպազրույցում։
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, ձերբակալվել են Պանամայում, իսկ ընկերության գրասենյակում խուզարկություններ են ընթանում, հայտնում է Die Süddeutsche Zeitung-ը։
«Զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին. չեղավ այդպիսի բան»:
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչել 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածը թուրք զինծառայողներին միանգամայն պատահական դեպք է եղել։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։
Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
«Բոլորդ Դուբայում եղել եք, գիտեք»,- այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ վստահ հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը` խոսելով ներդրումների ու տնտեսության զարգացման մասին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի ամռանը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Ձյան առատ տեղումներն ու ուժեղ քամիները պատուհասել են Նյու Ջերսի, Նյու Յորք և Քոնեկտիկուտ նահանգները։
Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հիշեց, թե ինչպես «լրատվականները ուզեցին խառնել», թե տեսեք այն ժամանակ ինչ կատարվեց, արդյոք հիմա Ծառուկյանը կպայքարի մինչև վերջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է երկրի Սահմանադրության փոփոխությունները, հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։
Փետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը:
Այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ և քաղաքական խորհրդի նախագահ առաջադրվեց և միաձայն ընտրվեց Գագիկ Ծառուկյանը:
«Այս ընթացքում ինձ համար եղել են հուսահատության օրեր, չեմ թաքցնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ունեցել են կորուստներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով կուսկացությունը պահեց` սպասելով այս օրվան:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։