Բաժիններ՝

Աբրամովիչը դատական հայց է ներկայացրել Ջերսիի իշխանությունների դեմ՝ «դավադրության» մեղադրանքով

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ջերսիի իշխանությունների կողմից 2022 թվականին նրա դեմ սկսված քրեական հետաքննությունն անհիմն է եղել, և որ նրան թույլատրվել է «դավադրության մեղադրանք» ներկայացնել Ջերսիի կառավարության դեմ, հաղորդում է Reuters-ը։

«3,5 տարվա ընթացքում, որն անցել է հետաքննության մեկնարկից, պարոն Աբրամովիչի դեմ որևէ մեղադրանք չի առաջադրվել, և, որքան մեզ հայտնի է, գործով փաստացի առաջընթաց չի գրանցվել, – նշել է նրա մամուլի քարտուղարը։ – Այս տարվա սկզբին պարոն Աբրամովիչին թույլատրվել է դավադրության մասին մեղադրանք ներկայացնել Ջերսիի կառավարության դեմ»։ Աբրամովիչի մամուլի քարտուղարը նշել է, որ դավադրության մասին հայտարարությունը կապված է Ջերսիի կառավարության կողմից գործին առնչվող տվյալների վերացման փաստի հետ, ինչպես նաև այն հանգամանքի, որ կառավարությունը ընդհանուր առմամբ չի բացահայտել Աբրամովիչի վերաբերյալ պահվող տվյալները։

2022 թվականի ապրիլին Ջերսիի Թագավորական դատարանը պաշտոնապես որոշում էր կայացրել 7 միլիարդ դոլարի ակտիվներ սառեցնել վստահության հիմնադրամներում, որոնք, Ջերսիի տվյալներով, կապված են եղել Աբրամովիչի հետ, իսկ Ջերսիի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Աբրամովիչը քրեական հետաքննության կասկածյալ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս