Բաժիններ՝

Թրամփը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է առաջարկությունը, որը կարող է հանգեցնել նրան, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է ներառվել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով գործին մոտ կանգնած աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ այդ առաջարկով արդեն մի քանի գերատեսչության հետ խորհրդատվություններ են անցկացվել։

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի անվտանգության ամենաազդեցիկ մարմինն է, այն վերահսկում է Իրանի տնտեսության կարևոր ոլորտները ու մեծ ազդեցություն ունի երկրի քաղաքական համակարգի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728