Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց արտաքին գործերի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: Հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, և ներկայացվնել հստակ առաջարկություններ արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների թիրախների և հայտանիշերի սահմանման նպատակով դեսպանկալ պետությունների՝ ըստ տնտեսական հետաքրքրությունների և ներուժի ենթատեքստում:

Վարչապետն ասաց, որ ՀՀ զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների համատեղ գործունեությունը. «Այդ նպատակով հանձնարարում ենք սփյուռքի նախարարին գործադիր բոլոր մարմինների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ծրագիր մշակել սփյուռքի հայտնի մասնագետների, կառավարիչների և նրանց կազմակերպությունների հետ երկկողմանի համագործակցությունը խորացնելու վերաբերյալ»:

Կրթության և գիտության, Սփյուռքի նախարարություններին վարչապետը հանձնարարեց ծրագիր մշակել՝ սփյուռքի կրթական խնդիրների լուծման աջակցության, սփյուռքի կրթօջախների համար մասնագետների պատրաստման, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման մակարդակի բարձրացման, սփյուռքի կրթօջախների համար ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման կազմակերպման, սփյուռքի կրթօջախների համար նոր, այդ թվում՝ էլեկտրոնային դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև միջոցներ սփյուռքի գիտնականների և նրանց կազմակերպությունների, և Հայաստանի բուհական և գիտական հաստատությունների միջև երկկողմանի համագործակցությունը խորացնելու և համակարգելու համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների և սփյուռքի նախարարներին հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի նախարարության միջոցով հայազգի գործարարներին փոխանցել առկա ներդրումային ծրագրերը, սփյուռքի գործարարներին տեղեկացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր հարթակների մասին, այդ կապը մշտապես պահպանել:

Տեսանյութեր

Լրահոս