Բաժիններ՝

Ստամբուլում հող և կալվածք ունեցած հայերը կարող են փաստաբանի միջոցով ետ ստանալ իրենց իրավունքները

Ստամբուլում հող, տարածք, տուն կամ կիսակառույց շինությամբ տարածք ունեցած և դրանից զրկված բոլոր հայերը կարող են մասնակցել դրանք ետ ստանալու դատին: Այս մասին «Արեւելք»-ը տեղեկություն ստացավ ԱՄՆ-ում գործող «Վարդգես Եղիայան փաստաբանական գրասենյակ»-ից: Հայ նշանավոր փաստաբան Վարդգես Եղիայանի ղեկավարած գրասենյակն այս առումով համագործակցում է Ստամբուլում գործող երկու փաստաբանական գրասենյակների հետ, որոնք պատրաստ են կատարել դատական գործընթացի համար անհրաժեշտ  թղթատարությունը:

Պոլսահայ արմատներ ունեցող բոլոր հայերը կամ նրանք, որոնց ընտանիքները ինչ-որ ժամանակ սեփականություն են ունեցել Ստամբուլում և հետագայում զրկվել են դրանից և որոնց մոտ պահպանվել են ինչ-որ փաստաթղթեր, կարող են դիմել «Վարդգես Եղիայան փաստաբանական գրասենյակ»:

Vartkes Yeghiayan
330 N Brand, Suite 1280, Glendale, California 91203
Tel (818) 242-7400
Email: [email protected]

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս