«Ես 10-րդ տարին պատգամավոր եմ, տեսեք ինչքան ուսանողի վարձ եմ վճարել». Հակոբ Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը վստահեցրեց, որ զգալի աշխատանք է կատարել իր ընտրողների համար. նա հորդորեց գնալ ու նրանց հարցնել:

«Գնացեք իմ ընտրատարածք և յուրաքանչյուրին հարցրեք` Դուք ձեր պատգամավորին ճանաչո՞ւմ եք, ի՞նչ է արել ձեր համար, ու ձեզ բոլորը կպատասխանեն, որովհետև ես հիմա ինչ էլ ասեմ, դուք չեք հավատալու»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե նախկինում մեծահարուստները մշակույթի, արվեստի գործիչներին էին հովանավորում, այսօր լավաշ են բաժանում, Հ.Հակոբյանը պատասխանց. «Տավուշի մարզ որ գնաք, հարցնեք, ես 10-րդ տարին պատգամավոր եմ, տեսեք ինչքան ուսանողի վարձ եմ վճարել, դպրոցներին եմ օգնում, մանկապարտեզներին եմ օգնում, մշակույթի տներին և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս