«Ես չափազանց ուզում եմ սիրել եվրոպական դեմոկրատական սկզբունքները, բայց դրանց մեջ մտնում է նաև, որ կինը կնոջ հետ ամուսնանա, տղամարդը` տղամարդու, երեխան էլ` չիմանա, թե որ սեռի ներկայացուցիչ է ինքը: Ծայրահեղությունների գիրկը ես չեմ ուզում ընկնել, բայց ուզում եմ Հայաստանում լինի իրավիճակ, որ քաղաքացին կարողանա արժանավայել ապրել»:
«Չէին կարող մեզ բոլորիս հայտնի չարությունից, նախանձից կուրացածները` ձեռքերը ծալած նստել, պետք է փորձեն, չէ՞, իրենց պատվերները հասցնել, իրենց սուր և բութ գործիքների օգնությամբ ցեխ նետել»,- ասաց Հովհաննես Մարգարյանն` ավելացնելով, որ իրենք հպարտ են ու շիտակ են հասարակության հետ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 11-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարին կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 11-ի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Բաքվում հույս ունեն, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված և ձերբակալված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործը վատ չի անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
«Սրանից բխում է այն տրամաբանությունը, որ համամասնական ընտրական համակարգի պարագայում, երբ ընտրություններն իրականացվում են բացառապես քաղաքական կուսակցությունների միջև, քաղաքական դաշինքները պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարախոսության նմանությունների և ընդհանրությունների հիման վրա: Սակայն, մեր իրականության մեջ դա ամենևին այդպես չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական դաշինքների ստեղծման հիմնական նպատակն ընտրական զանգվածներին միավորելու և պահանջվող նախընտրական 7%-ի արգելքը հաղթահարելու խնդիրն է:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովն անդրադարձ են կատարել տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին և դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերի: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Սոկոլովի խոսքով՝ այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:
Ադրբեջանը հայց է ներկայացրել ֆրանսիական դատարան, ընդդեմ ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի և «Նուվել դ’Արմենի» ամսագրի տնօրեն Արա Թորանյանի: Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ռոշբլուանը 2015-ին հայտարարել էր. «Ադրբեջանը գործում է որպես ահաբեկչական երկիր», իսկ պատգամավորի խոսքերը հրապարակել է «Նուվել դ’Արմենի»-ի կայքը՝ 2015թ.-ի սեպտեմբերի 28-ին:
«Ես համոզված եմ, որ սա ավելի շատ PR է Ղարաբաղին, քան նրա դեմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման մասին։ Կ. Քոչարյանը չի կարծում, որ այդ միջադեպը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղ այցելողների թվի կրճատմանը>։
«ՀՀ արտգործնախարարությունը կանխարգելման մասով որևէ բան չի արել, որպեսզի Լուկաշենոյին նեյտրալության դաշտ բերի։ Չեմ հասկանում՝ ինչ գործ ուներ մեր դեսպանն այնտեղ վերջին տարիներին»։
«Քանի որ «Հայկական Վերածնունդ»-ն այսօր հզորանում է, ապա շատ հնարավոր է, որ ստեղծենք հետընտրական դաշինքներ: Մենք դաշինքներ կկազմենք այն դեպքում, եթե մենք լինենք որոշումներ կայացնող կամ ազդեցություն ունենանք դրանց ընդունման վրա»,- ասաց Շահգելդյանը` հավելելով, որ իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար:
Ադրբեջանում իրենց ընդդիմադիր գործունեության հետևանքով երկրից դուրս գալու իրավունքից զրկված կին լրագրողներ Այթան Ֆարհադովան և Այնուրա Հեյդարովան դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
worldaily.org-ի փոխամցմամբ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ հետևելով «Մանչեստեր Յունայթեդի» խաղին, որոշել է նվեր տալ իր հայրենակից Հենրիխ Մխիթարյանին:
Թուրքիայի Ադանայի ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներ:
Չեսլերի խոսքերով, նրա հավատը «Օսկար»-ի մրցանակաբաշխության հանդեպ կրկին վերականգնվել է, քանի որ այս տարի առաջադրված ֆիլմերի շարքում կան փոքրամասնություն կազմող կինոնկարներ և դերասաններ: Նա մատնանշում է թմրանյութերով լի համայնքում բնակվող սևամորթ տղայի մասին պատմող «Moonlight» ու Դենզել Վաշինգտոնի դերակատարմամբ «Fences» կինոնկարները:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Օսվենցիմում ճանապարհատրանսպորտային պատահար է ենթարկվել և ուղղաթիռով տեղափոխվել է Վարշավայի զինվորական բժշկական ինստիտուտ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի տարածքում գործող թուրք զինվորների կողմից «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը:
Սերժ Սարգսյանը այս հարցում չի շտապում հստակություն մտցնել և մարդկանց ասել իրենց տեղը ցուցակում։ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակով առաջադրվողներին հորդորել է իրենց անունը և տեղը փնտրել փետրվարի 16-ից հետո ԿԸՀ կայքում։
Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները։ Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին։ Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը:
Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով, որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի:
Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները:
«Խոսքը գնում է ոչ միայն մեր երկրի դեմ անցած ընտրությունների ընթացքում կատարված հարձակման մասին, այլեւ Մոսկվայի ապագա գործողությունների մասին, որոնք կարող են ուղղված լինել ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ՝ Եվրոպայի մեր դաշնակիցների դեմ»:
«Սևագիր դիտարկումները ցույց են տալիս այն, որ բավականին մեծացել է գումարի գործոնը, որովհետև վստահություն ընդհանրապես չկա քաղաքական ուժերից և ոչ մեկի նկատմամբ, անկախ նրանից՝ իշխո՞ղ քաղաքական ուժ է, թե՞ այսպես ասած՝ ընդդիմադիր»:
ԱՄՆ չպետք է միջամտի եվրոպական քաղաքականությանը ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ն չի միջամտում ամերիկյան քաղաքականությանը:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում:
Ֆիլիպինների հարավում 6.7 մագնիտուդ երկրաշարժ է արձանագրվել: