«Խաղաղություն չի՛ կարող լինել. թուրքերն այստեղ չեն եկել թալանելու, եկել են ապրելու». Միհրան Հակոբյան
«Դասեր» հաղորդաշարում պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը, պատմական էքսկուրս կատարեց տարածաշրջանում թուրքական ներկայության և հայերի առաջին էթնիկ զտման մասին։
«Թյուրքերի ընկալման մեջ՝ Ղարաբաղում հաղթելով՝ իրենք պատմական հաղթանակ են տարել Ռուսաստանի նկատմամբ։ Իրենց ընկալման մեջ Ղարաբաղի հայերը հենարան ժողովուրդ էին, որոնց շնորհիվ իրենք իրենց պատմական ազդեցությունը պետք է պահեին այստեղ։ Այո՛, երբ Ռուսաստանը եկել է այստեղ, այս տարածաշրջանում հայկական գործոն չի եղել, ռուսներն այն վերաստեղծել են, իհարկե, ոչ մեր սիրուն աչքերի համար։ Իսկ ադրբեջանցիների ընկալումների մեջ դա օկուպացիա էր»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մեր նախնիները պարտվել են թուրքերին, որովհետև չեն հասկացել՝ ում հետ գործ ունեն, չեն հասկացել, որ այդ մարդիկ չեն եկել պարզապես թալանելու, այլ եկել են, ճիշտ է, քոչվորական մոդելով, բայց այդտեղ ապրելու։
«Եվ առաջին անգամ հայերն էթնիկ զտումների ենթարկվել են՝ սկսած 11-րդ դարից, երբ այստեղ են եկել թուրքերը։ Դրանից հետո այլ արշավանքներ էլ են եղել, բայց հիմքը դա է։ Դրա հետևանքով է ամայացել հայկական լեռնաշխարհը»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

