Մամեդյարովը Բաքվում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Լապշինի գործը
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել RIA Novosti-ին, որի ժամանակ հայտնել է, թե Բաքվում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը։
Ինչպես հայտնի է, ռուս հյուպատոսը մեղադրյալի հետ կհանդիպի հինգշաբթի-ուրբաթ։
«Մենք նոտա ենք ստացել ռուսական ու իսրայելական դեսպանատներից այդ հարցով։
Հինգշաբթի-ուրբաթ օրը ՌԴ հյուպատոսը կհանդիպի Լապշինի հետ՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի։ Դեսպանատունը մատչում կունենա նրա հետ հանդիպելու համար։
Մենք կլուծենք զուտ տեխնիկական դետալներ։ Ես արդեն հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ, տվյալ հարցը քննարկվել է։ Խոչընդոտներ չեմ տեսնում»,- ասել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ Լապշինի հետագա ճակատագիրը պետք է կախված լինի հետաքննության ավարտից։ «Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Վերջնական որոշումը դատարանի որոշումն է»,- ընդգծել է Մամեդյարովը։
Նրա խոսքով՝ իրեն «զարմացնում ու վրդովվում է» այդ հարցի քաղաքականացումը։
«Ողջ ժամանակ նրան բլոգեր են անվանում։ Եթե նա ինժեներ լիներ, նրանով այդքան կհետաքրքրվեի՞ն։ Նա խախտել է օրենքները և համաձայն իրավական հիմքի հարուցվել է քրեական գործ, որի հիման վրա հարցում է տեղակայվել «Ինտերպոլում»»,- ասել է նա։