«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները

«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները

Քվեարկության ընթացքում շրջիկ դիտորդական խմբերն արձանագրել են մի շարք առերեւույթ խախտումներ, որոնք վերաբերել են՝

ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդմանը,
բաց քվեարկություններին,
քվեաթերթիկների՝ ոչ հավասարաչափ քանակներին,
ինչպես քվեախցերի, այնպես էլ քվեատուփերի մոտ կուտակումներին,
քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացությանը, ինչի հետևանքով թույլ են տրվել ընտրության կարգի տարբեր խախտումներ, օրինակ՝ չօգտագործած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ եւ այլն։

Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահները արձագանքել են եւ տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը գրանցամատյանում։

Որոշ ընտրատեղամասերի մոտ եղել են մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին ընդհանուր առմամբ ազդել ընտրությունների վրա, օրինակ՝ ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը, պարբերաբար մեծ խմբերով (8-10 հոգի) ընտրատեղամասեր ներկայանալը եւ այլն։

Տեսանյութեր

Լրահոս