Ալիևը Լուկաշենկոյի հետ զրույցում Լապշինի արտահանձնումն «օրինական» է համարել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել է Մինսկից Բաքու ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը՝ այդ քայլը գնահատելով որպես «օրենքի գերակայության» դրսևորում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
«Նախագահ Ալիևը չորեքշաբթի զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին և անձամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և Ադրբեջան Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար վճռական քայլերի համար՝ դա գնահատելով որպես օրենքի գերակայության ու միջազգային կոնվենցիաների դրսևորման նշան, Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության արտահայտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։