Ադրբեջանն աշխարհաքաղաքական առումով դառնում է Միջին Ասիայի մաս, ուստի ՀՀ-ն արդեն չի կարող դառնալ Եվրոպայի մաս. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Այսօր Ադրբեջանը Տաշքենդում հանդիսավոր կերպով դարձավ Միջին Ասիայի Երկրների Ղեկավարների Կոնսուլտատիվ Հարթակի` C5-ի անդամ ու այս լայթ սիմետրիկ ինտեգրատիվ կառույցը դարձավ C6: Ադրբեջանն աշխարհաքաղաքական, գեոմշակութային ու գեո֊քաղաքակրթական առումով դառնում է Միջին Ասիայի մաս։

Իսկ սա արդեն իսկ պիտի հուշի, որ Հայաստանի Հանրապետությունն ի հեճուկս տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների աշխարհաքաղաքական շահերի` արդեն չի կարող դառնալ Եվրոպաի մաս աշխարհաքաղաքական ու ինստիտուցիոնալ առումով։

Գնացքը գնացել է։ Կովկասը ոչ-արևմտյան տարածաշրջան է իր նորմերով, տարածաշրջանակարգի կառուցվածքով ու վարքագծային կոդերով, և եվրոպական համակարգի կանոններն այստեղ հաճախ չեն գործում, հասկացե՜ք ու խորապես ընդունեք դա։

Ու դրա մասին լավ գիտեն ՀՀ օրվա իշխանությունները, բայց դեռ շատ կմանիպուլացնեն «Հայաստանի եվրաինտեգրացիայի» արտաքին քաղաքականության առումով ոչօպերացիոն, մեծամասամբ ներքին սպառման համար նախատեսված օրակարգով»։

Տեսանյութեր

Լրահոս