Սերժ Սարգսյանը զգուշացրել է թեկնածուներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքներում ռեյտինգային թեկնածուների բախումը կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել», ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրողի հետ։ Ասենք, Արարատի մարզում 3 մաս է` Մասիս քաղաքը՝ հարակից գյուղերով, պատգամավոր Մուրադ Մուրադյանինն է, Արտաշատը՝ Ալիկ Սարգսյանինը, որը Կարինե Պողոսյանի հրաժարականից հետո դարձել է ՀՀԿ Արտաշատի կառույցի ղեկավար, իսկ Արարատը` Գրիգորյան եղբայրներինը, Արայիկ Գրիգորյանն է առաջադրվելու։

Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ոչ բոլոր թեկնածուներն են պահում պայմանավորվածությունը՝ քվե գողանալու պրոցեսն արդեն մեկնարկել է։ Ի դեպ, հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստում, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ռեյտինգային ցուցակները, իսկ համամասնականը կմնա. «ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո միայն ՀՀԿ-ականները կիմանան՝ ով կա, ով չկա ցուցակում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս