ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինայի կազմում և այդ երկրի արևելքում իրավիճակի ապաէսկալացիա։ Նման դիրքորոշում է շարադրել ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հայտնում է TASS-ը։
ՀՅԴ-ն հրապարակում է իր ցուցակները. ուղիղ միացում. «Ազատություն»
«Ազատ դեմոկրատներ» և «Ազատոթյուն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժինը հայտնում է, որ Սամուխի շրջանի Սալախլը գյուղի սահմանապահ ծառայության տարածքում զինված տղամարդը փորձել է խախտել պետական սահմանը, հայտնում է հaqqin.az-ը։
Չնայած ռուսական կողմի բազմիցս արված խնդրանքներին՝ Բելառուսը այնուամենայնիվ արտահանձնեց ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին։ Բաքվում Ռուսաստանի քաղաքացուն այցելել են Բաքվում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները։
«Շատ կարեւոր եմ համարում այս աշխատաժողովը, քանի որ շատ բաներ մոռացվում եւ աղավաղվում են մեր հակառակորդի ջանքերով: Ադրբեջանը մարդու իրավունքների հետ անհամատեղելի է, պետական մակարդակով իրականացվող ահաբեկչությունն ակնհայտ է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այն, ինչ սկսեց Սումգայիթում, նրա շարունակական քաղաքականությունն է:
Աստանայում Սիրիայի կարգավորման հարցով հերթական հանդիպման ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 15-16-ին, միջազգային միջնորդները կփորձեն հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչներին։
Մոսկվայում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
քննարկել է ամուսնու վիճակն ու նրա պահման պայմանները փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Հուսեյնովը։
ԱՄՆ իշխանությունները դեմ են հանդես գալիս Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին կայանալիք հանրաքվեի անցկացմանը, հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Այսօր խաղի կանոնները թելադրում է ոչ թե օրենքը, ոչ թե իրավական դաշտում աշխատելու հանգամանքը, այլ՝ հարկային մարմիները, թե դրանք ինչքան են հավատարիմ, մտերիմ, անձնական կապերով մարդիկ, կամ իշխանության կողմից հովանավորվող մարդիկ, կամ այլ չափանիշներով առաջնորդվող գործարարներ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իր վարչակազմը 30%-ով կրճատելու մասին, հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
Քուալա Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկները ֆիքսել են այն կնոջը, որը կարող է մեղսակից լինել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվանը:
Այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ: Այս մասին գրում է The New York Times թերթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և խոշոր գործարարների հետ, հայտնում է Սպիտակ տունը։
«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում Է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Ավստրիայի ընդդիմության մեջ գտնվող Կանաչների կուսակցության անդամ Պետեր Պիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսական գործունեություն են ծավալում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից 113 կմ հեռավորության վրա 6 տորնադո է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջոզեֆ Քլենսին պլանավորում է հաջորդ ամիս հեռանալ իր պաշտոնից։
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին։ Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին։
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։
«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ մեզ հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Սևանում առաջադրվող պատգամավորության թեկնածու, հացի փուռ ունեցող ձեռնարկատեր Աշոտը խնդրանքով դիմել է գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, եւ որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաեւ Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։
«Ցուցակների հրապարակումից հետո Վիկտոր Դալլաքյանը, մեր տեղեկություններով, բացահայտումներ է անելու․ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Բաբայանի առնչությունների եւ կապի մասին հաստատող ապացույցներ է հրապարակելու, որոնք էլ որոշում են դաշինքի գործողությունները»։
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվում է գործարարությամբ»:
ՀՀԿ-ն երեկ հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները: Երեկոյան տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: