Բաժիններ՝

Աստանայում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

Աստանայում Սիրիայի կարգավորման հարցով հերթական հանդիպման ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 15-16-ին, միջազգային միջնորդները կփորձեն հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչներին։

Երկօրյա բանակցությունները պլանավորվում են այն նույն ձևաչափով, որով հրավիրվել էր նման առաջին հանդիպումը Ղազախստանի մայրաքաղաքում հունվարի 23-24-ը՝ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև հրավիրված են Հորդանանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Մինչև վերջին պահը հայտնի չէր, թե արդյոք բանակցություններին կմասնակցի Սիրիայի զինված ընդդիմությունը, սակայն երեքշաբթի երեկոյան «Սիրիայի ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարեցին Աստանա թռչելու պատրաստակամության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728