Բաժիններ՝

Զինված միջադեպ Ադրբեջանի պետական սահմանի հարևանությամբ

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժինը հայտնում է, որ Սամուխի շրջանի Սալախլը գյուղի սահմանապահ ծառայության տարածքում զինված տղամարդը փորձել է խախտել պետական սահմանը, հայտնում է հaqqin.az-ը։

Տեղեկությունների համաձայն՝ իրավախախտը չի ենթարկվել սահմանապահ ջոկատի պահանջներին ու զինված դիմադրություն է ցույց տվել՝ փորձելով փախչել։
Սահմանապահները զենք են կիրառել՝ վիրավորելով օրինախախտին։ Վերջինս ձերբակալվել է։

Հայտնի է դարձել, որ նա նույն գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Մուհամմադ Իսա օղլու Ղարաևն է։

Նա տեղափոխվել է Շամքիրի շրջանային հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728