«Թրամփն անհավանական կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ». Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինայի կազմում և այդ երկրի արևելքում իրավիճակի ապաէսկալացիա։ Նման դիրքորոշում է շարադրել ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, հայտնում է TASS-ը։
«Նախագահը հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ռուսաստանի կառավարությունից Ուկրաինայում բռնության կրճատում և Ղրիմի վերադարձ: Միևնույն ժամանակ, նա (Թրամփը) ամբողջությամբ հաշվարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, ի տարբերություն նախորդ վարչակազմերի՝ լուծելու միջազգային հանրության առաջ ծառացած հարաբերությունները, ինչպիսիք են ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքն ու ահաբեկչությունը»,- նշել է նա։
Ընդ որում՝ Սփայսերը տեղեկացրել է, որ Թրամփն «անհավանական կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ»։
Նա դարձյալ հղում է կատարել ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքերին՝ կրկնելով, որ Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն միայն թերակղզին Ուկրաինայի կազմ վերադարձից հետո։