ԱՄՆ-ն դատապարտել է Հարավային Օսիայում կայանալիք հանրաքվեն
ԱՄՆ իշխանությունները դեմ են հանդես գալիս Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին կայանալիք հանրաքվեի անցկացմանը, հայտնել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, որը ներառում է «Հարավային Օսիան ու Աբխազիան», հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։
«ԱՄՆ դեսպանությունը դատապարտում է ու չի ընդունում ապրիլի 9-ին Վրաստանի ոչ լեգիտիմ շրջանում, այսինքն՝ Հարավային Օսիայում «հանրաքվեի» անցկացումը։
Նմանատիպ սադրիչ գործողությունները նպաստում են վստահության կորուստին ու ստորացնում են Ժնևի բանակցությունների նշանակությունը։ ԱՄՆ-ն չի ընդունի այդ անօրինական հանրաքվեի արդյունքները, որը տեղի կունենա Վրաստանի տարածքում առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության։
Երկու շրջանն էլ՝ Աբխազիան ու «այսպես կոչված Հարավային Օսիան», Վրաստանի անբաժանելի մաս են հանդիսանում»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։