«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությոնների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանն է
Երեկ «Ազատություն» կուսակցությունը «Ազատ Դեմոկրատների» հետ հայտարարություն է ստորագրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հրանտ Բագրատյանը:
««Ազատ դեմոկրատներ» և «Ազատոթյուն» կուսակցությունները հայտարարում են, որ 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով՝ ներկայացնելով ՀՀ զարգացման տեսլականը և նպատակ ունենալով երկրում իրական քաղաքական և տնտեսական փոփոխություններ բերելու։
Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ադամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը։
«Ազատություն» կուսակցության առաջարկով մեր համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։
«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությոնների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, որը նաև կգլխավորի խորհդարանական խմբակցությունը։
Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի մեր միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձևավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը և որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Մենք միասին կարող ենք իրական փոփոխություններ բերել Հայաստանի Հանրապետությունում»։
«Ազատություն կուսակցություն» Ազատ դեմոկրատներ կուսակցություն
«Հրանտ Բագրատյան» Խաչատուր Քոքոբելյան
14.02.2017