Բաժիններ՝

Տեսախցիկները ֆիքսել են այն կնոջը, որը կարող է մեղսակից լինել Կիմ Չեն Նամի մահվանը

Քուալա Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկները ֆիքսել են այն կնոջը, որը կարող է մեղսակից լինել Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվանը: Այդ մասին հայտնել է The Star թերթը:

«Պատկերը խոշորացնելիս պարզորոշ երեւում է  միջին տարիքի կինը՝ ասիական արտաքինով, նա սպիտակ կոֆտայով է, կարճ կիսաշրջազգեստով, իսկ ուսից կախված է կանացի փոքրիկ պայուսակ»,- նշում Է հրատարակությունը:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մանրակրկիտ հետաքննությունն են անցկացնում եւ մտադիր են ստուգել տեսահսկման բոլոր խցիկները:

ԶԼՄ-ները նաեւ պնդում են, որ Կիմ Չեն Նամը թունավորվել է երկու կանանց կողմից, որոնք, ինչպես ենթադրվում է, ԿԺԴՀ-ից են: Փենյանի եւ Քուալա Լումպուրի միջեւ ուղեւորությունների անայցագիր ռեժիմ է սահմանված:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս