Լապշինի կինը զանգահարել է ամուսնու ադրբեջանցի փաստաբանին
Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինան, հեռախոսով քննարկել է ամուսնու վիճակն ու նրա պահման պայմանները փաստաբան Սաֆար Հուսեյնովի հետ։ Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Հուսեյնովը։
«Այսօր հեռախոսով խոսել եմ Լապշինի կնոջ հետ, նրան տեղեկացրել ամուսնու վիճակի, պահման պայմանների ու հետաքննության ընթացքի մասին»,- ասել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ Լապշինի գործին հետևում են Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատները, որոնց քաղաքացին նա հանդիսանում է։
Վերջին անգամ Հուսեյնովը Լապշինի հետ հանդիպել է փետրվարի 9-ին։
«Ներկայումս ընթանում են քննչական գործողություններ։ Եթե Լապշինը դիմի իր փաստաբանի հետ հանդիպելու հարցով, ես նորից նրա նետ կհանդիպեմ»,- ասել է Հուսեյնովը։