Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լապշինի և Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործերի մասին

Չնայած ռուսական կողմի բազմիցս արված խնդրանքներին՝ Բելառուսը այնուամենայնիվ արտահանձնեց ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին։ Բաքվում Ռուսաստանի քաղաքացուն այցելել են Բաքվում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները։ Լապշինը պահման պայմաններից բողոք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, հայտնում է haqqin.az-ը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը ամեն ինչ անում է Ռուսաստանի քաղաքացու պաշտպանության համար։

Մարիա Զախարովան Լապշինի մասին ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակելու խնդրանքով դիմել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմը շփման մեջ է Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների հետ անցած տարի Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի առնչությամբ։

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս