Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իր աշխատակազմը 30%-ով կրճատելու մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել իր վարչակազմը 30%-ով կրճատելու մասին, հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հրամանագիր է ստորագրել Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմը օպտիմալացնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթն ընդունվել է Լուկաշենկոյի աշխատակազմի գործունեությունը կատարելագործելու, նրա կառույցներն ու թվաքանակը օպտիմալացնելու նպատակով։
«Համաձայն երկրի ղեկավարի պահանջների՝ նախագահի վարչակազմում պետական ծառայողների թիվը կրճատվում է 30%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բարեփոխվելու է նաև Լուկաշենկոյի օգնականների ինստիտուտը։ Ավելանալու է երկու նոր պաշտոն։
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարի նոր դրույթը նախատեսում է նրա գործառույթների ու լիազորությունների զգալի ընդլայնում։
Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու 2017թ. մայիսի 1-ից։