Ժողովրդավարության պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը միտված Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործը բացասական երևույթ է։
Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը:
Այսօր ԵԿՄ համագումարից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ իր որդու՝ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանի՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն:
«Ադրբեջանի ղեկավարն իր ոճի մեջ է. հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Դրանով 99 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան պետության տարիքը ոչ մի կերպ չի ավելանա»,- ասաց Քոչարյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են գտնել շփման նոր կետեր:
Բայց վստահ եմ, որ Սեյրան Օհանյանը հրավիրված է եղել համագումարին, կարծում եմ նաև, որ հիմա Սեյրան Օհանյանը համագործակցում է ԵԿՄ-ի հետ, որովհետև, ինչքան ես շփվել եմ այս 3 տարիների ընթացքում, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Օհանյանի համագործակցությունը ոչ միայն եղել է պաշտոնական, այլև ընկերական և բարեկամական»:
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ծանրոցներից մեկում հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պայթուցիկ նյութեր:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:
Այսօր ԵԿՄ համագումարում ներկա չէին Վերահսկի պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը և ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրանք երկուսն էլ ԵԿՄ վարչության անդամ էին, սակայն այսօր ընտրված վարչության նոր կազմում ո՛չ Զաքարյանը, ո՛չ Աղաբեկյանը չընդգրկվեցին:
«Էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ քաղբանտարկյալներ, թե՞ միշտ կային, ինքը իր ասածներին հակասում է: Ես իրեն իմ մարտական ընկեր եմ համարում: Նմանատիպ մարդիկ, պետության պատասխանատու մարդիկ, երբ սկսում են պետությունից դժգոհել, ես դժվարանում եմ հասկանալ, որովհետև նրանք պետական գաղտնիքները գիտեն, լավ ու վատ կողմերը գիտեն: Եթե այդ ամեն ինչը կարային անեին, թող էն ժամանակ բարձրաձայնեին»:
Դիտարկմանը, որ նույն ընտրատարածքում է առաջադրվել նաև Առաքել Մովսիսյանը, ինչպե՞ս են մրցակցելու իրար հետ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Շմայսը կարող ա ավելի շատ հավաքի: Մենք ընկերներ ենք, մեր մեջ թշնամություն չկա»:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ:
Մ.Գրիգորյանն ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հանգամանքը նորմալ է ընդունում: Նրա խոսքով, եթե նայենք հայ ժողովրդի հետ պատահած վատ դեպքերին, պիտի Քրիստոսի ծննդից գանք: Բացի այդ, ըստ նրա, ապրիլյան դեպքերը սկսվել են ամսի 1-ի գիշերը, ոչ թե ամսի 2-ին, իսկ ամսի 6-8-ին ավելի շատ զոհ ենք տվել. «Որ հարցեր տալիս են, մարդիկ խոսում են սենց բաներից, ես վիրավորվում եմ: Տենց որ լինի, մենք ոչ մի օր ընտրություն չպիտի անենք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN, NBC, The New York Times պարբերականները ժողովրդի թշնամի է անվանել:
«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։
Վաշինգտոնը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանը չտիրապետի միջուկային զենքի:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ, Զափ և Մեթինա բնակավայրերի վրա:
Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:
«Բոլոր կուսակցությունները մենակ են, բայց հանուն նպատակի մենք պատրաստ էինք լուրջ դաշինք ստեղծել. «Ելք»-ի մարդիկ ասացին, որ ժամանակը չհերիքեց: Գիտե՞ք՝ ինչպես է. եթե ես ուզում եմ մի բան անել, և գիտեմ, որ դա կարևոր է, ես պետք է անեմ ու հետո ասեմ, որ ժամանակը չհերիքեց: Իրենք հենց սկզբից ունեին նախատրամադրվածություն: Իրենք էլ «յոթնոց» են. լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով «Ելք» դաշինքի ու իր անհամաձայնության մասին, նման հայտարարություն արեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Մ.Գրիգորյանն իր խոսքում կարևորեց նոր սերնդի ռազմահայրենասիրական դատիարակությունը, զոհված, անհյատ կորած զինծառայողների հարցերով զբաղվելը. «Բոլոր ծրագրերը պետք ա հասցնենք իրականացնենք, մեր երկրում քանի գնում, չի պակասում ո՛չ զոհը, ո՛չ պատերազմը»:
«Այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել»:
Երկրապահ կամավորականների միության 11-ը համագումարում ընտրվեց նոր նախագահություն: Վերընտրվել են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը: Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը չվերընտրվեց:
«Եվ որքան էլ ինձ հարգեն Օսկանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանք մեծագույն չարագործություն կատարեցին՝ թույլ չտալով, որ կայանա այն մեծ դաշինքը, որը կայացման ճանապարհին էր: Նախ, Արամ Սարգսյանին, հետո Վիկտոր Դալաքյանին արտամղեցին, հետո էլ ինձնից հեռացան: Իրենք հեռացան, ես դուրս չեմ եկել: Իրենք դավաճանի պես հեռացան ու գնացին՝ Րաֆֆու հետ օյինբազություններ անելու»:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Ազատության օրվա կապակցությամբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրել էր մամուլիս ասուլիս, որի ընթացքում ներկայացրեց օրվա խորհուրդը:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:
«ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ անցած տարի ապրիլին դեպք եղավ և ԵԿՄ-ականները գնացին, շատերը ճերմակած մազերով կանգնեցին հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպանների կողքին: Ս.Սարգսյանի խոսքով` նրանց համար երկրապահներն արդեն «հոպարներ» էին, բայց ազատամարտի տարիներին դա ոչ մեկի մտքով չէր անցնում:
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասվում: Նա բոլոր առաջադրված թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում: Միաժամանակ նա նկատեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, մեծամասնություն չի եղել:
«Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, որ եթե քվեն տաք իրենց, հոսանքն ու գազն անվճար են դարձնելու, երիտասարդներին բանակ չեն տանելու: Նրանք ասելու են այն, ինչ անելու են, մեր երկիրը առաջ են տանելու»: