«Լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են». Հայրիկյանը՝ «Ելք» դաշինքի մասին
«Բոլոր կուսակցությունները մենակ են, բայց հանուն նպատակի մենք պատրաստ էինք լուրջ դաշինք ստեղծել. «Ելք»-ի մարդիկ ասացին, որ ժամանակը չհերիքեց: Գիտե՞ք՝ ինչպես է. եթե ես ուզում եմ մի բան անել, և գիտեմ, որ դա կարևոր է, ես պետք է անեմ ու հետո ասեմ, որ ժամանակը չհերիքեց: Իրենք հենց սկզբից ունեին նախատրամադրվածություն: Իրենք էլ «յոթնոց» են. լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով «Ելք» դաշինքի ու իր անհամաձայնության մասին, նման հայտարարություն արեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ մեր ազգին պետք էր 51-55% ունեցող դաշինք, հաջողություն և որոշակի նպատակադրում.
«Սրանք դեռ իրենց ծրագրերը պետք է քննարկեն: Գոնե հիմնական նպատակն ազդարարեք: Մենք հենց սկզբից՝ դեռ նոյեմբերից ասել ենք՝ եկեք համախմբվենք և Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք»:
Հայրիկյանը հավելեց, որ ԱԻՄ-ը չի մասնակցելու ընտրություններին, քանի որ ըստ նրա՝ Հայաստանում ընտրություններ չեն լինելու, լինելու է հերթական խեղկատակություն. «Թող դա անեն առանց մեզ: Խեղկատակություն ամեն մի խելապակաս կարող է անել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում