«Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ցանկանում, որ քաղաքականությամբ զբաղվեն». Գալուստ Սահակյան

Այսօր ԵԿՄ համագումարից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ իր որդու՝ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանի՝ ՀՀԿ ռեյտինգային  ցուցակով առաջադրվելուն:

Նա ասաց, որ դա իր որդու որոշումն է եղել, իսկ ինքը երբեք չի ցանկացել, որ իր որդիները զբաղվեն քաղաքականությամբ. «Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ցանկանում, որ քաղաքականությամբ զբաղվեն, Արման Սահակյանի որոշումն է՝ ինչով կզբաղվի:

Հարցին, թե ինչպե՞ս է աջակցելու իր որդուն, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց՝ «Իր օգտին եմ քվեարկելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728